Другой материал

Անվտանգության խնդրի շուրջ շահարկումները ճնշում են Հայաստանի քաղաքացիների ազատ կամքը

Հայկական բանակի ստեղծման տարեդարձի տոնակատարության օրերին երկրում իշխանությունների կողմից իրականացվող անվտանգության քաղաքականության շուրջ բուռն բանավեճ էր ընթանում: Այս հարցի վերաբերյալ կարծիքներն այնքան հակասական էին, որ որոշ գործիչներ ընդհանրապես հրաժարվեցին բանակի ստեղծման տարեթիվը տոն համարել: Նման կարծիք արտահայտելու հիմնական փաստարկն այն էր, որ Հայաստանում գործող վարչակարգը անվտանգության թեման վերածել է քաղաքացիների ազատ կամքի ճնշման լծակի: Եվ դրանում իմաստ կա. ներկայումս ամենատարածված ձեռնածությունները հիմնված են բանակի, պատերազմի եւ զինծայողների ճակատագրի թեմայի վրա:

Սակայն իրավիճակի ամբողջ բարդությունն այն է, որ իշխանություններից բացի, նման մանիպուլյացիաներ վաղուց անում են իշխանությունների այս կամ այն ընդդիմախոսներ: Նրանք դա անում են ոչ պակաս մղումով` ճնշելու հասարակության կամքը: Տարբերությունը սոսկ մեկ կամ մյուս կողմի ընդունած հայեցակարգերի մեջ է: